211652_close_icon
views-count44840 դիտում article-date 23:38 06-08-2022

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 250 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 20:20-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Եղվարդ-Աշտարակ  ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում, բախվել քարերին և կողաշրջվել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվ են գործել Եղվարդի և Աշտարակի բժիշկները:
 
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները:
 
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, տեղում ծառայություն կատարել, մինչև գազաբալոնը պարպվել է:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի տեսուչներ Արման Մակվենցյանն ու Սերգեյ Նազարեթյանը:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները Աբովյան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռոբերտ Հ.-ն է, և 31-ամյա Անդրանիկ Մ.-ն:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր