211652_close_icon
views-count65257 դիտում article-date 22:28 05-08-2022

Ահազանգում են բնակիչները. տևական ժամանակ է, տղամարդը բնակվում է «Երևան Սիթի»-ի մոտ և իր վարքագծով անհանգստություն է պատճառում բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց է գիշերում մի տղամարդ, ում անունը Քրիստիան է:

Ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] զանգահարած քաղաքացիների՝ նա ունի առողջական խնդիրներ, չունի մշտական բնակության վայր, բայց արդեն տևական ժամանակ է, հիմնականում՝ ոչ սթափ վիճակում, գտնվում է նշված վայրում: Չի կարողանում նորմալ հաղորդակցվել, ուտում, քնում, կարիքները հոգում է մի վայրում, որտեղով հարյուրավոր մարդիկ են անցուդարձ անում:

Այսօր՝ օգոստոսի 5-ի երեկոյան էլ մի քանի քաղաքացիներ զանգահարեցին և խնդրեցին, որ անդրադառնանք ստեղծված իրավճակին: Մեր գնալու պահին այնտեղ էր նաև շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր փորձում էին տղամարդուն տեղափոխել հիվանդանոցներից մեկը, սակայն նա չէր համաձայնվում:

Բժիշկներից մեկը ասաց, որ տղամարդուն լավ ճանաչում են, ոչ մի հիվանդանոցում չեն ընդունում և իրենք չգիտեն էլ՝ ուր տանեն:

Քաղաքացիներն էլ ասում էին, որ հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել, տղամարդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ցերեկները անգամ հանում է իր հագուստը, մերկ վիճակում պառկում այդտեղ:

Ըստ նրանց՝ տղամարդու մասին տեղյակ են անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, նրան կացարան են տրամադրել, բայց նա այնտեղ չի ցանկացել բնակվել:

Խնդրեցին լուծում տալ ստեղծված խնդրին, տղամարդու առողջության մասին հոգ տանել, բուժել, քանի որ իրենց էլ հաճելի չի ամեն անգամ այդ տեղով անցնել և տեսնել անօգնական վիճակում գտնվող անձի, ով հիմնականում գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ տարածքը՝ թափթփված:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր