211652_close_icon
views-count2131 դիտում article-date 21:51 04-08-2022

«Բարսան» մտադիր է խաղային համարներից զրկել այն խաղացողներին, որոնք չեն ցանկանում հեռանալ

«Բարսելոնան» մտադիր է խաղային համարներից զրկել նրանց, ում հետ այլևս հույսեր չի կապում:
 
Այժմ Չավին աշխատում է 33 ֆուտբոլիստի հետ, իսկ Լա Լիգայի խաղերին կարելի է գրանցել միայն 25 խաղացողի:
 
Մայիսին Չավին ներկայացրել էր այն խաղացողների ցանկը, ում հետ հույսեր չի կապում: Նրանցից համաձայնվել են «Բարսայից» հեռանալ միայն Կլեման Լանգլեն, Ռիկի Պուչը և Օսկար Մինգեսա: Մնացած խաղացողները որոշել են մնալ «Բարսելոնայում», քանի որ մյուս թիմերը պատրաստ չեն վճարել այնքան աշխատավարձ, որոնք ֆուտբոլիստները ստանում են կատալոնական ակումբում:
 
«Բարսելոնան» այն խաղացողներին, որոնք չեն ցանկանում հեռանալ, զգուշացրել է, որ նրանց կզրկի խաղային համարներից, եթե նրանք մնան ակումբում:
 
Բացի այդ, «Բարսան» պետք է շտապ նվազեցնի աշխատավարձային ֆոնդը 160 մլն եվրոյով՝ 560-ից մինչև 400 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր