211652_close_icon
views-count748 դիտում article-date 14:00 04-08-2022

Մեզ համար հաճելի հաշիվ չէր. Եղիշե Մելիքյան

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ցրվենա Զվեզդա» – «Փյունիկ» խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է հանդիպմանը:

«Շնորհավորում եմ մրցակցին, արժանի հաղթանակ էր: Մեզ համար հաճելի հաշիվ չէր: Այո, հաշիվը ինչ-որ տեղ համապատասխանում էր խաղին, քանի որ մրցակցի որակը շատ բարձր էր: Կարծում եմ, որ մեր մարտավարությունը ճիշտ էր, քանի որ կարողանում էինք որոշ դեպքերում փակել մրցակցին ու ունենալ հակագրոհներ:

Խաղը ցույց տվեց, որ ժամանակակից ֆուտբոլում մեծ դեր է խաղում արագությունը, ու իրենց հակագրոհների ժամանակ արագությամբ զիջում էինք: Կաշխատենք վերլուծել խաղն ու պատասխան խաղին ավելի պատրաստված լինենք: Սա Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլն է և այստեղ դուխի շնորհիվ չես կարող հաջողության հասնել:

Պետք են անհատական բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք կարող են հարցեր լուծել: Շատ բաներ՝ ինչ ծրագրել էինք ստացվել է ու շատ բաներ եղան մրցակցի անհատական մեծ վարպետություն ունեցող ֆուտբոլիստների շնորհիվ»,- ասել է Մելիքյանը:

Անդրադարձավ նաև Հովհաննես Հարությունյանի փոփոխությանը.

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Երևանում:

Նմանատիպ նյութեր