211652_close_icon
views-count98663 դիտում article-date 10:59 04-08-2022

Սևանում տեսախցիկն արձանագրել է Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը․ Lexus-ը բախվում է կայանված Opel-ին ու Volkswagen-ին և կողաշրջվում․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է երեկ՝ օգոստոսի 3-ին, Գեղարքունիքի  մարզում Սևանի վարչական տարածքում տեղի ունեցած Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը, երբ Lexus-ը բախվում է գազալցակայնում կայանված լիցքավորվող Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին, ապա կողաշրջվում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել է գազալցակայանում կայանված Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։ 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներն ու ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարները։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ 

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է Սևանի քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Անդրանիկ Մխեյանի և Էդգար Դավթյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր