211652_close_icon
views-count8154 դիտում article-date 11:12 04-08-2022

Սկզբից Բալկանները, հետո Թայվանը, հիմա գուցե Կովկասը. Զելենսկին՝ վերջին օրերին աշխարհում իրավիճակի թեժացման մասին

Այն պահից, երբ Ռուսաստանը անտեսեց միջազգային իրավունքը և 2014 թվականին ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ, համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը խափանվել է: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է նախագահի աշխատակազմի կայքում, գրում է gordonua.com-ը։

«Այս օրերին մեր տեղեկատվական տարածքում և սոցիալական ցանցերում բազմաթիվ հաղորդագրություններ կան կոնֆլիկտային իրավիճակների և սպառնալիքների մասին, որոնք առկա են այլ աշխարհագրական կետերում: Սկզբից Բալկանները, հետո Թայվանը, հիմա գուցե Կովկասը... Այս բոլոր իրավիճակները տարբեր են թվում, թեև միավորված մեկ գործոնով, այն է՝ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը չաշխատեց: Եթե այն աշխատեր, հակամարտությունը չէր լինի»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր