211652_close_icon
views-count1326 դիտում article-date 21:09 03-08-2022

Կոտայքի մարզպետն այցելել է Չարենցավանի բժշկական կենտրոն

Մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Չարենցավանի բժշկական կենտրոնում:
Բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ծավալին՝ մատուցվող ծառայություններին, սարքավորումների, ինչպես նաև մասնագետների հագեցվածությանը:
Տնօրենի, բուժաշխատողների հետ քննարկվել են նաև խնդիրներն ու ծրագրերը:

Մարզի ղեկավարն առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա և անբասիր աշխատանքի, ունեցած գնահատելի հաջողությունների, նաև ներդրած մեծ ավանդի համար բուժկենտրոնի վիրաբուժական բաժնի պետ Վանյա Պողոսյանին և բժիշկ-վարակաբան Արշալույս Բադալյանին պարգևատրել է պատվոգրերով, իսկ բուժքույր Զոյա Մուսինյանին՝ շնորհակալագրով:

Բժշկական կենտրոնին է փոխանցվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Կոտայքի մարզպետարանի համագործակցության արդյունքում տրամադրված բժշկական սարքավորումներ՝ շարժական սոնոգրաֆիայի ապարատ, հասակաշափ-կշեռք, պուլսոքսիմետր, շաքարի չափիչ:




Նմանատիպ նյութեր