Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է. Արցախի ՆԳՆ
Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳ նախարարությունը:
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:
Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։