211652_close_icon
views-count1366 դիտում article-date 23:52 03-08-2022

«Մանչեսթեր Յունայթեդը» գաղտնի կպահի, թե ինչպես է պատժելու Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդը» ներքին հետաքննություն կանցկացնի՝ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղից ֆուտբոլիստների հեռանալու առթիվ:
 
ՄՅՈւ-ի մի շարք խաղացողներ, ներառյալ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, ընկերական խաղի երկրորդ խաղակեսի ընթացքում լքել են «Օլդ Տրաֆորդը»՝ չսպասելով եզրափակիչ սուլիչին:
 
Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը քննադատել է պորտուգալացի ու նրա հետ հեռացած թիմակիցների արարքը:
 
Մանչեսթերյան թիմը չի հրապարակի տեղեկություններ, թե ինչ պատիժ կամ տուգանքներ է կիրառելու խաղից հեռացած ֆուտբոլիստների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր