2903 դիտում
16:15 03-08-2022
Սկսվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերահսկողությունը խստացնելու հերթական փուլը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
Քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված որոշ խնդիրներ: Սպանդանոցայն գործ ձեռնարկած տնտեսավարողների մտահոգությունը հիմնականում ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքն է, սպանդանոցային մորթն ուղեկցող ձև 5 անասնաբուժական վկայականի կեղծումը, ինչի դեմ միայն ՍԱՏՄ ջանքերը բավարար չեն, եթե իրավական որոշակի կարգավորումներ չլինեն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կենդանու մորթի և միս-մսեղիքի իրացման գործընթացը կդարձնեն ավելի վերահսկելի ու թափանցիկ: Այդ գործընթացի վերահսկելիությանը կնպաստի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը, որի իրականացումը կսկսվի արդեն այս տարվա աշնանը:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ, համաձայն արդեն պլանավորված օրակարգի, օգոստոսի երկրորդ տասնօրյակից սկսած, տեսչական մարմինը, այլ գերատեսչությունների հետ համատեղ, անցնելու է խստացված վերահսկողության թե՛ սպանդանոցներում, թե՛ իրացման ցանցում և թե՛ հանրային սննդի կետերում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի տեղափոխումն ու վաճառքը:
Տեղեկացվել է նաև, որ այժմ փոփոխություններ են կատարվում ձև 5 փաստաթղթի տրամադրման էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում գործընթացը կդառնա առավել վերահսկելի:

Նմանատիպ նյութեր
22523 դիտում
18:25 11-03-2022
Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ
1856 դիտում
19:20 05-09-2022
Հանրապետության ողջ տարածքում խստացվել է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
5854 դիտում
15:20 15-01-2020
Կստուգվի միս-մսեղիքի սպանդանոցային ծագման պարտադիր պահանջի կատարման ընթացքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին