Իջևանում ամբողջահատիկի ուսուցման և ռեսուրսային առաջին նորաստեղծ կենտրոնն է բացվել
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Իջևանում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի կողմից իրականացվող ամբողջահատիկի ուսուցման և ռեսուրսային առաջին նորաստեղծ կենտրոնի բացման արարողությանը։
Ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում։
«Այս ծրագիրը մեծացնում է շուկայում սննդային արժեքներով հարուստ սննդատեսակի հասանելիությունը՝ զուգահեռաբար բարձրացնելով արժեշղթայի յուրաքանչյուր փուլում ներգրավված ձեռնարկությունների շահութաբերությունը»,- ասել է Արման Խոջոյանը: