Ընթանում է Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ․ NEWS.am
Երեւանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ օգոստոսի 3-ին, նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երրորդ դատական նիստը։ Գրում է NEWS.am-ը։
Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։
Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։