211652_close_icon
views-count4020 դիտում article-date 10:33 03-08-2022

Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել. Արցախի ՊԲ

Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։

Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1–ին ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել։ Ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր