211652_close_icon
views-count62095 դիտում article-date 22:57 02-08-2022

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ինչո՞ւ էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն այսօր Կորեայի ձորի ճանապարհը իր համար «դարձրել ջրի ճամփա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, հերթական անգամ արտակարգ իրավիճակ է ստեղծվել ժողովրդին հայտնի Կորեայի ձորում։ 

Նշված վայրով անցնող, Երևանը սնուցող հսկայական ջրատար խողովակի վնասման պատճառով խմելու ջուրը մի քանի ժամ անխնա հոսում էր։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ դեպքում օպերատիվ են գործել «Վեոլիա Ջուր» ընյերության Արաբկիրի տեղամասի աշխատակիցները, ովքեր մի քանի ժամ շարունակ հսկայական աշխատանքներ կատարեցին։ Մի քանի անգամ նշված վայր է ժամանել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը՝ թաղապետարանի համապատասխան բաժինների ղեկավար կազմի հետ։ 

Թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, թե «Վեոլիա Ջուրը», դժվարանցանելի այդ ճանապարհը հաղթահարելով, ի վերջո, աշխատանքները օպերատիվորեն կատարեցին, ու հիմա որոշ ժամանակ անց Երևանի մի քանի թաղամասեր, հիմնականում, Կենտրոն վարչական շրջանում, կստանան խմելու ջուր։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կորեայի ձորով անցնող ջրախողովակը պետք է հիմնովին փոխվի, ինչից հետո մասնագետները վստահ են՝ երկար տարիներ նման խնդրի առաջ չեն կանգնի։

Լուսանկaրները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր