211652_close_icon
views-count1748 դիտում article-date 21:48 02-08-2022

Ֆրանկ Լեբյոֆ. Ռոնալդուն շատ անհարգալից վարքագիծ դրսևորեց «Մանչեսթեր Յունայթեդի» հանդեպ

Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Ֆրանկ Լեբյոֆը քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին:
 
Պորտուգալացին մասնակցում էր «Ռայո Վալեկանոյի» դեմ ընկերական խաղին (1:1) և ընդիմիջմանը փոխարինվեց: Դրանից հետո Ռոնալդուն մինչև հանդիպման ավարտը հեռացել է «Օլդ Տրաֆորդից»:
 
«Կարծում եմ, որ դա սխալ էր, ոչ պրոֆեսիոնալ: Որքան էլ հարգեմ նրան, և նրա նվաճումները կարիերայի ընթացքում, սակայն դա ոչ պրոֆեսիոնալ էր և շատ անհարգալից ակումբի հանդեպ:
 
Դու պետք է մնաս, ցույց տաս, որ հարգում ես երկրպագուներին և թիմակիցներին: Դու նախկինի պես պատկանում ես ակումբին, դու նրա հետ պայմանագիր ես կնքել, պետք է խաղաս նրանց հետ: Նրանք ցանկանում են քեզ պահել, այնպես որ դու պետք է գոնե նստես նստարանին և սպասես խաղի ավարտին», ասել է Լեբյոֆը:
 

Նմանատիպ նյութեր