211652_close_icon
views-count4498 դիտում article-date 16:45 02-08-2022

Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանատները մեկնաբանել են Քերըն Դոնֆրիդի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցը

Երեւանում եւ Բաքվում ԱՄՆ դեսպանատները հարկ են գտել կրկնել ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի զրույցի մասին հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել է Դոնֆրիդի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին, սակայն այսօր ԱՄՆ դեսպանատները կրկին մեկնաբանել են հեռախոսազրույցի բովանդակությունը։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանին ու Ադրբեջանին տրված պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ օգնելու բացել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։ Նա կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը սահմանին եւ շարունակել երկխոսությունը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Նմանատիպ հաղորդագրություն է տարածել Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։

Նմանատիպ նյութեր