211652_close_icon
views-count623 դիտում article-date 13:25 02-08-2022

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն սահմանվել է 9.5 տոկոս

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: ԿԲ-ն հայտնում է, որ նիստի ժամանակ որոշվել է՝

• վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%,

• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%,

• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 8%:

Նմանատիպ նյութեր