211652_close_icon
views-count706 դիտում article-date 12:59 02-08-2022

Արդարադատության նախարարությունը նոր հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ հարցում է կազմակերպել

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրի մշակման գործընթացը, որը նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։

Նախարարությունը հայտնում է, որ աշխատանքն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Բարեվարքության ծրագրի աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներգրավմամբ:

Հակակոռուպցիոն քաղաքականության նշված փաստաթղթերի մշակման գործում ներդրում ունենալու ցանկության դեպքում՝ խնդրում ենք լրացնել հարցաշարը՝ ներկայացնելով Ձեր տեսակետը առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ընդհանուր տվյալների հավաքագրումը նախատեսված է ներգրավվող շահագրգիռ անձանց  ժողովրդագրական պատկերը ստանալու համար։

Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններով յուրաքանչյուր հարցի ներքո՝ խնդրում ենք լրացնել առավելագույնը երեք պատասխան՝ ամեն խնդիրը/առաջարկը շարադրելով առանձին տողում։

Առավել ծավալուն դիտարկումներն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ այդ մասին կատարելով համապատասխան նշում հարցաշարի վերջում՝ «Այլ դիտարկումներ / առաջարկություններ» դաշտում, ինչպես նաև՝ լրացնելով էլեկտրոնային հասցեն, ըստ անհրաժեշտության, հետադարձ կապ ապավելու նպատակով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր