211652_close_icon
views-count1517 դիտում article-date 23:59 01-08-2022

Պրեդրագ Միյատովիչ. «Ռեալի» կազմն ավելի ուժեղ է, քան՝ «Բարսելոնայինը»

«Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը համեմատել է «Ռեալի» և «Բարսելոնայի» կազմերը:
 
Նախորդ ծանր մրցաշրջանից հետո «Բարսելոնան» որոշել է լավ ամրապնդվել: Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են հավաքում: Հիմա Լա Լիգան ավելի հետաքրքիր կլինի: «Բարսելոնային» հաջողվել է լավ ուժեղանալ:
 
Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի: Երբ «Բարսելոնան» ուժեղ է, «Ռեալն» էլ է ուժեղ:
 
Ավելի լավ է ուժեղ մրցակիցներ ունենալ, քանի որ դա ստիպում է զգոն լինել: Չեմպիոնների լիգայում հենց այդպես էլ եղավ ու «Ռեալը» դուրս հանեց գլխավոր ֆավորիտներին:
 
Կարծում եմ, որ «Ռեալի» կազմն ավելի ուժեղ է, քան՝ «Բարսելոնայինը»: Նախորդ մրցաշրջանի նվաճումներից հետո նրանք ավելի վստահ են դարձել: Այդ էներգիան ու վստահությունը հաստատ կբավականացնի առնվազն կես-մեկ տարի:
 
«Ռեալի» կազմը շատ լավն է՝ փորձառու խաղացողներից ու որակյալ, հեռանկարային երիտասարդներից: Դա հաղթող թիմ է», ասել է սերբը:

Նմանատիպ նյութեր