211652_close_icon
views-count4569 դիտում article-date 14:44 01-08-2022

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1434 դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6487 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1434 նոր դեպք:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 908: Ներկայում բուժում է ստանում 1666 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 161 հազար 172 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 426 հազար 799 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 414 հազար 809, մահացել է 8 հազար 635 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր