211652_close_icon
views-count1822 դիտում article-date 16:51 31-07-2022

Հայ պուտլերականները տարակուսած են, որ Ադրբեջանը ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է. «Կարծես հայ պուտլերականները տարակուսած են, որ Ադրբեջանը ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային։ Իհարկե կտարակուսեն, չէ՞ որ հայ ռսամոլները չեն գիտակցում, որ Ուկրաինայում է որոշվում առաջադեմ քաղաքակրթության ապագան։ Եվ հենց այդ հանգամանքից ելնելով, նույնպես ժողովրդավարական, առաջադեմ Ադրբեջանն իր ավանդն է դնում համաշխարհային քաղաքակրթության, ժողովրդավարության հաղթանակի գործում։

Ադրբեջանի ժողովրդավարությունը շեշտվեց նաև ԵՄ-ի կողմից՝ էներգետիկ պայմանագրով, ընդդեմ բռնապետական պուտինյան ռեժիմի։

Հիշենք նաև, որ ժողովրդավարական, առաջադիմական Ուկրաինան մշտապես աջակցել է Ադրբեջանի միջազգային նորմերով ճանաչված տարածքային ամբողջականությանն, ընդդեմ բռնապետական, սեպարատիստական, կոռումպացված ղարաբաղյան կլանի, ողջունելով Ադրբեջանի փառահեղ հաղթանակը 44-օրյա պատերազմում։

Մենք Հայաստանի ժողովրդավարական, առաջադեմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս ողջունում ենք ժողովրդավարական Ադրբեջանի հետևողական քայլերն ուղղված համաշխարհային, առաջադեմ քաղաքակրթության հաղթանակին ընդդեմ պուտլերական ռեժիմի, թեկուզ Հայաստանի ոչնչացման և հայ ժողովրդի ցեղասպանության հաշվին։
Հայաստանի քաղաքացիական հասարակություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր