55634 դիտում
14:24 31-07-2022
Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանների դիմաց, բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ, օպերատիվ են գործել բժիշկները, պարեկներն ու Երևանի ռազմական ոստիկանության ծառայողները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետ Անդրանիկ Վեզիրյանի գլխավորությամբ։
Վիրավորներց մեկը զինվոր է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 2-րդ վաշտի պարեկներ Կարեն Խաչատրյանն ու Անդրանիկ Ալավերդյանը։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վ. Բաբաջայանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39625 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է