211652_close_icon
views-count4708 դիտում article-date 23:41 30-07-2022

Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն. Սուրեն Սուրենյանց

Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն...

 Զաքիր Հասանովն այսօր զինվորականներին հրամայել է պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն ճնշելու հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանք։
Ադրբեջանի ՊՆ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ Հասանովի խոսքերը լայնամասշտաբ պատերազմի ազդակ են, մյուս կողմից, վերջին օրերին հրադադարը խախտվել է թե Արցախում, թե Հայաստանի արևելյան սահմանին: Ամենօրյա ռեժիմով շարունակվում է նաև Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմն իբրև թե խախտելու մասին:

Բաքվի հռետորաբանությունն ավելի կոշտացավ այն բանից հետո, երբ Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Փաշինյանի ու Ալիևի հետ՝ խոստանալով «տեխնիկական աջակցություն» կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում:

Բաքո՞ւն է դժգոհ մնացել Վաշինգտոնի առաջարկությունից, թե՞ Երևանը, իսկ գուցե՝ երրորդ երկիր: Ամեն դեպքում, Ադրբեջանը կրակոցներով կամ Վաշինգտոն ուղերձ է ուղարկում, կամ էլ՝ Վաշինգտոնի ուղերձը փորձում է «ընդունելի» դարձնել Երևանի համար:

Չբացառենք, իհարկե, որ Բաքվի միջոցով Վաշինգտոնի ուղղությամբ «կրակում» է Մոսկվան...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր