211652_close_icon
views-count2660 դիտում article-date 23:24 30-07-2022

«Սլովանը» կամային հաղթանակ տարավ․ Բարսեղյանը՝ գոլի հեղինակ

Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով հաղթեց «Միխայլովցեին»։

Տանտերերն առաջին կեսից հետո պարտվում էին 0։2 հաշվով։

Ընդմիջումից հետո փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանը 60-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկան նաև Գրինը և Ագբոն։ Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։

«Սլովանը» 3-րդ տուրից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր