211652_close_icon
views-count1913 դիտում article-date 23:55 30-07-2022

Պատմությունը Արգիշտիի պատմական հետքի վրա հանդիպել են տասնամյակներ շարունակ. Հակոբ Բադալյան

Պարզվում է, որ Մենուայի որդի Արգիշտիի կառուցածի պատմական վսեմությունն «արատավորվել» է ինչ որ մահկանացուների մարմնական նսեմությամբ, ինչն էլ առաջացրել է բուռն զայրույթ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Ցավոք, այս տարիների, եւ անգամ տասնամյակների ընթացքում ոչ մի բուռն բան չի առաջացել, կապված էրեբունի պատմա-հնագիտական արգելոցը գիտա-մշակութային համարժեք տեսքի եւ միջավայրի բերելու ուղղությամբ:

Ընդ որում, խոսքը բոլորովին էլ լոկ արտաքին տեսքի մասին չէ, այլ ընդհանրապես միջավարի՝ սկսած փաթեթավորումից, մինչեւ անվտանգություն, ընդ որում նաեւ այցելուների անվտանգություն, ոչ թե միայն ամրոցի: Պետք է նկատել, որ վերջին տարիներին արվել են որոշակի բաներ, սակայն անկասկած ոչ բավարար:

Իսկ պատմությունը, եւ՝ ոչ գեղարվեստական ու ոչ սպորտային «մարմնամարզությունը», Արգիշտիի պատմական հետքի վրա հանդիպել են տասնամյակներ շարունակ:

Պարզապես մոտ 30-40 տարի առաջ՝ երբ մենք երեխա էինք եւ Էրեբունի ամրոցի տարածքում պատահաբար դառնում էինք պատմության եւ «մարմնակրթության» միաձուլման ականատես, տեխնոլոգիաները բավարար չափով զարգացած չէին, մեր ականատեսությունն ինդուստրիալիզացնելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր