211652_close_icon
views-count1523 դիտում article-date 19:44 30-07-2022

Պարզվեց, Փարիզն ու Վաշինգտոնը պատրաստ են ՌԴ ներկայացուցչի հետ համատեղ վերագործարկել ՄԽ համանախագահության գործունեությունը. Արման Մելիքյան

Ռուսաստանին ուղղված կոչեր Երևանն էլ է արել, բայց ի պատասխան դրանց Մոսկվան ասել է, որ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներն են հրաժարվում ՄԽ ձևաչափով համագործակցել ՌԴ հետ:

Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Այժմ պարզվեց, որ Մոսկվայի այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում՝ Փարիզն ու Վաշինգտոնը պատրաստ են ՌԴ ներկայացուցչի հետ համատեղ վերագործարկել ՄԽ համանախագահության գործունեությունը և հրապարակավ համապատասխան առաջարկն արել են ռուսական կողմին:

Մոսկվան այդ առաջարկին որևէ հոդաբաշխ պատասխան դեռևս չի տվել՝ ոչ այո է ասում, ոչ էլ մերժում է: Տեսնենք, թե որքան է ձգձգվելու այս հարցը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր