211652_close_icon
views-count2975 դիտում article-date 16:48 29-07-2022

Զենքի համաշխարհային արտադրողները պատրաստվում են նոր սառը պատերազմի․ The Telegraph

Զենքի համաշխարհային արտադրողները պատրաստվում են նոր սառը պատերազմի՝ ոգեշնչված Ուկրաինայի պայքարից, գրում է The Telegraph-ը:

Արդյունաբերության առաջատար BAE Systems-ն ակնկալում է նոր պատվերների հոսք այն երկրներից, որոնք պատրաստ են վերսկսել արդյունաբերական պատերազմը: Ընկերությունը բանակցություններ է վարում հաճախորդների հետ։ Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության եւ այլ հաճախորդների պահանջարկն ի վերջո կպահանջի ավելացնել պաշտպանական հզորությունը։

BAE-ը՝ բրիտանական պաշտպանական խոշորագույն ընկերությունը, գտնվում է համեմատաբար լավ վիճակում։ Վերջին հինգ ամիսների ընթացքում Ուկրաինան օրական հազարավոր հրետանային արկեր է արձակել՝ սկսած հաուբիցից մինչեւ ավելի հեռահար զինատեսակներ, ինչպիսին է M270-ը։

Այս շաբաթվա սկզբին Գերմանիան հավանություն է տվել Ուկրաինային 1,7 միլիարդ եվրո արժողությամբ 100 տանկային հաուբիցների վաճառքին։ Անցյալ շաբաթվա դրությամբ Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել 6,900 NLAW, Javelins, Brimstones եւ այլ հակատանկային զինատեսակներ, 16 000 հրետանի, հարյուրավոր հրթիռներ եւ Starstreak զենիթահրթիռային կայաններով հագեցած վեց Stormer։

Նմանատիպ նյութեր