211652_close_icon
views-count1246 դիտում article-date 11:18 29-07-2022

Ամերիկայի երկրները վճռականորեն դատապարտել են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում

Հհուլիսի 28-ին Բրազիլիա քաղաքում Ամերիկայի Պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովի (CDMA) արդյունքներով բանաձև է ընդունվել, որով դատապարտվել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում։ Հայտնում է tass.ru-ն։ Բանաձևին չեն միացել Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիական։

«Արգենտինան եւ Բրազիլիան այն սկզբունքներին համապատասխան, որոնցով կարգավորվում է նրանց միջազգային քաղաքականությունը, ճանաչում են ՄԱԿ-ի դերն այն բանում, ինչ վերաբերում է միջազգային խաղաղությանը եւ անվանգությանը հասնելուն, եւ այդ կազմակերպությունը համարում են հարթակ, որն ունի համապատասխան լիազորություններ Ուկրաինայում տեղի իրադրությունը լուծելու համար»,- բացատրվում է փաստաթղթում երկու երկրների դիրքորոշումը:

Բանաձևին կողմ քվերակած Հայիթին, Գվատեմալան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, ԱՄՆ-ն և Էկվադորը «կրկին վճռականորեն դատապարտել են» գործողություններն Ուկրաինայում։ 

Ամերիկայի Պաշտպանության նախարարների խորհրդաժողովը տեղի է ունենում յուաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Ռազմական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1995 թվականին ԱՄՆ-ում:

Նմանատիպ նյութեր