211652_close_icon
views-count10421 դիտում article-date 10:17 29-07-2022

«Մեզ համար նա անպարտելի էր, որովհետև միշտ վերադառնում էր»․ հատուկջոկատային Գագիկ Ալլահվերդյանը․ Hetq.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020թ.-ի սեպտեմբերի 24-ին լրացել էր Գագիկի և Սուսաննայի ամուսնության 20-ամյակը, երեք երեխաների, բարեկամ-ընկերների հետ տանը փոքրիկ հավաքույթ էին կազմակերպել։ Երեք օրից սկսվեց պատերազմը։ Գրում է Hetq.am-ը։

«Գիտեի, որ զինվորականի կին լինելը դժվար է, ամուսնանալուց գիտակցել եմ ամեն ինչ, բայց դա սեր էր առաջին հայացքից, իրար հասկանում էինք կես բառից։ Ինքը հատուկջոկատային էր, ու մարտական գործողությունների գնալուց գիտեի` ինչքան վտանգավոր է այդ ամենը, բայց չէի հարցնում ոչինչ, ինքն էլ չէր պատմում։ Որոշել էինք՝ երբ անցնի թոշակի ու միասին վայելենք արդեն հանգիստ կյանքը, կպատմի, թե ինչերի միջով է անցել, բայց չհասանք այդ օրվան»,- ասում է Սուսաննա Սարգսյանը:

Գագիկի մարտական ընկերները պատմում են, որ շատերի համար պատերազմը սկսվել և ավարտվել է 2020թ.-ին, բայց իրենց՝ հատուկջոկատայինների համար պատերազմը շատ վաղուց կար և շարունակվում է։ Պատերազմից առաջ տարբեր մարտական առաջադրանքների ընթացքում Արցախի ՊԲ հատուկջոկատայիններն ունեցել են 20 զոհ: 44-օրյա պատերազմի ընթացքում հատուկ ջոկատայիներից զոհվել է 18 զինծառայող, 2 հոգի անհետ կորած է։

«Ամեն մի հատուկ գործողություն մեր անհատական պատերազմն էր, Գագիկը միշտ ամենավտանգավոր տեղերում էր, այս պատերազմում էլ ամենաառաջինն էր գնում դիրքեր ու ամենավերջինը դուրս գալիս»,-պատմում է զոհված ընկերոջ տանը հավաքված մարտական ընկերներից մեկը:

Գագիկ Ալլահվերդյանը 1997 թվականից ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ ՊԲ հատուկ նշանակության ջոկատի ստեղծման օրվանից ծառայել է այդ զորամասում։ Եղել է հետախույզ, դիպուկահար։ Ստացել է կապիտանի կոչում։

2014 թվականի օգոստոսյան մարտերի ժամանակ հատուկջոկատայինների կազմում գործողությունների համար ՀՀ և ԱՀ նախագահների կողմից պարգևատրվել է «Արիություն» մեդալներով։

Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, վիրավորվել է Թալիշում։ 2020թ.-ի 44-օրյա պատերազմում հատուկ ջոկատայինների կազմում կռվել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում՝ Եղնիկներ, Թութակներ, Քարին Տակ, Սղնախ, Շուշի։ Զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշիի մատույցներում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր