1782 դիտում
21:37 28-07-2022
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին, ինչպես նաև զրուցել նորակոչիկ զինծառայողների հետ։
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
21:11 30-09-2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս
3405 դիտում
18:42 03-03-2020
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2805 դիտում
23:10 02-08-2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
Այս բաժնից
316 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
901 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան