211652_close_icon
views-count1456 դիտում article-date 13:36 28-07-2022

5 բժշկական կենտրոններ կկառուցվեն ու կվերակառուցվեն. ԱՆ-ին 851 մլն դրամ հատկացվեց

Կառավարության այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում ու բժշկական հաստատությունների կառուցման ու վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 միլիոն դրամ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև 1 ԲԿ-ի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը:

Կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդություննեի ազգային  կենտրոնը (163 մահճակալ, որից 6-ը վերակենդանացման), Վաղարշապատի հիվանդանոցը (90 մահճկալ, որից 8-ը՝ վերակենդանացման), Աշտարակի հիվանդանոցը (32 մահճակալ, որից 3 վերակենդանացման), Արտաշատի  ԲԿ-ի  պոլիկլինիկայի մասնաշենքը, ինչպես  նաև Տաշիրի ու Կոտայքի «Նաիրի» ԲԿ-ների համար կառուցվելու են լրիվ նոր շենքեր համապատասխանաբար 30 եւ 25 մահճակալային ֆոնդով:

Բացի այդ, կազմվելու է Արթիկի ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը:

«Բոլոր ԲԿ-ները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով ու գույքով»,- ասաց Ավանեսյանը:

Նա նկատեց, որ կառուցվող եւ վերակառուցվող ԲԿ-ների թիվը կդառնա 13, որից երկուսը հանրապետական նշանակության, 11-ը՝մարզային. «Մինչ տարեվերջ կունենանք նաեւ եւս 6 բժշկական կազմակերպությունների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց մի մասի կառուցման եւ վերակառուցման աշխատանքները կփորձենք հենց այս տարի մեկնարկել:

Նմանատիպ նյութեր