211652_close_icon
views-count1334 դիտում article-date 12:57 28-07-2022

ԱՄՆ-ում նախկին հանրապետականներն ու դեմոկրատները մտադիր են նոր կուսակցություն ստեղծել

ԱՄՆ-ում նոր կուսակցություն կհայտնվի, որը մտադիր են ստեղծել նախկին հանրապետականներն ու դեմոկրատները՝ միլիոնավոր ընտրողներին դիմելու համար, ովքեր, նրանց կարծիքով, մտահոգված են Ամերիկայի երկկուսակցական անգործունակ համակարգի կապակցությամբ:

«Առաջ» անվանումով նոր կուսակցությունը կգլխավորեն Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի նախկին թեկնածու Էնդրյու Յանգը եւ Նյու Ջերսիի հանրապետական ​​նախկին նահանգապետ Քրիստին Թոդ Ուիթմանը: Նրանք հուսով են, որ կուսակցությունը կենսունակ այլընտրանք կդառնա հանրապետական ​​եւ դեմոկրատական ​​կուսակցություններին, որոնք գերիշխում են ԱՄՆ քաղաքականության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Այս աշնանը կուսակցության առաջնորդները մի շարք միջոցառումներ կանցկացնեն երկու տասնյակ քաղաքներում՝ իրենց պլատֆորմը տարածելու եւ աջակցություն ստանալու համար: Նրանք սեպտեմբերի 24-ին Հյուսթոնում պաշտոնական բացում կանցկացնեն, իսկ հաջորդ ամառ՝ կուսակցության առաջին ազգային համագումարն ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում:

Նմանատիպ նյութեր