211652_close_icon
views-count952 դիտում article-date 22:23 27-07-2022

Ընթացքի մեջ են Կապսի դպրոցի շինարարական աշխատանքները

Ընթացքի մեջ են Շիրակի մարզի Կապսի դպրոցի շինարարական աշխատանքները։ Դրանք իրականացվում են «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում, տեղեկացնում են մարզպետարանից:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հետևել է աշխատանքների ընթացքին՝ շինարարի հետ զրույցում կարևորելով որակյալ, բոլոր չափանիշներին համապատասխան ու առանց թերացումների շինարարության իրականացումը։

«Կառավարությունն առաջնահերթությունների մեջ է ներառել կրթության բնագավառի զարգացումը, այն ռազմավարական ուղղություններից է և այդ ոլորտում պետական ներդրումները շարունակական են, այդ ներդրումների շրջանակում մարզում դպրոցաշինական լուրջ աշխատանքներ են ընթանում։ Ինձ համար չափազանց կարևոր է դպրոցաշինական աշխատանքներում յուրաքանչյուր չափորոշիչի պահպանումն ու որակյալ աշխատանքների իրականացումը»,- նշել է մարզպետը։

Պատասխանատուները նշել են, որ մինչև տարեվերջ կառույցը կտանիքապատվի, այժմ ընթանում են հատակների բետոնացման, պատերի կառուցման աշխատանքները։ Մոդուլային ուսումնական հաստատությունը կունենա բոլոր հարմարությունները, փակ մարզադադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, փոքր ջերմոց և արևային ֆոտովոլտային կայան, ապահովված կլինի ապաստարանով:

Մարզպետն հետաքրքրվել է շինարարության մեջ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ և հարմարեցված միջավայր ստեղծելու հարցերով, ինչպես նաև կարևորել դեպի դպրոց տանող ճանապարհի բարեկարգումը։

Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է 2023-ին: Շինարարությունն իրականացնում է «Ինտերեվրոս Արգոս» ՍՊԸ։ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացվելու է 343.230 մլն դրամ: Մինչ այժմ շուրջ 102 մլն դրամի շինարարական աշխատանք է կատարվել:

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Նմանատիպ նյութեր