211652_close_icon
views-count1255 դիտում article-date 12:05 27-07-2022

ԱՄՆ-ի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանումը և F-16-ների մատակարարումը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ, հայտնում է Anadolu-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում Աքարն ու Օսթինը տեղեկատվություն եւ կարծիքներ են փոխանակել պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարման, «ահաբեկչության դեմ պայքարի», թուրք-հունական հարաբերությունների եւ F-16 կործանիչների մատակարարման, ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր