211652_close_icon
views-count1412 դիտում article-date 18:17 26-07-2022

Ռոնալդուն ժամանել է ՄՅՈւ-ի մարզաբազա՝ տեն Հագի հետ բանակցություններ վարելու

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է ակումբի մարզաբազա, որտեղ հանդիպում է ունենալու գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, ինչպես նաև մասնակցելու է թիմի մարզմանը:
 
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պորտուգալացու վերաբերյալ առաջարկները լսել, նրան կարող են վաճառել արդեն այս ամռանը: Սակայն ակումբը և նրա ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում են, որ Ռոնալդուն չի վաճառվում:
 
Ինչպես հայտնել է The Athletic պարբերականը, Կրիշտիանու ՄՅՈՒ-ի մարզաբազա է ժամանել իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ՝ տեն Հագի հետ զրուցելու համար: Բացի այդ, այսօր առավոտյան մարզաբազա է ժամանել Ալեքս Ֆերգյուսոնը:

Նմանատիպ նյութեր