211652_close_icon
views-count943 դիտում article-date 16:46 26-07-2022

Թեհրանում հանդիպել են հայ-իրանական տնտեսական հարցերով աշխատանքային համատեղ խմբի անդամները

Թեհրանում նախօրեին հանդիպել են արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի հարցերով աշխատանքային համատեղ խմբի անդամները՝ քննարկելով Իրան-Հայաստան տնտեսական հանձաժողովի վերջին հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների իրականացման հարցերը։ Գրում է «Ազատությունը»։

Իրանի «Առևտրի խթանման կազմակերպությունում» անցկացված հանդիպմանը մասնակցել են այդ կազմակերպության նախագահը, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի բաժնի ղեկավարն ու Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը»,- հայտնում է «Թեհրան Թայմսը»։

Կողմերը քննարկել են Իրանի ինժեներական և տեխնիկական ծառայությունները Հայաստան արտահանելու հնարավորությունները։ Երկու երկրների միջև բարտերային առևտուրը, հյուսիս-հարավ միջանցքի զարգացումը, դեղորայքի և բժշկական սարքավորումների համատեղ արտադրություն հիմնելու հարցերը։

Ողջունելով Հայաստանում դեղորայքի և բժշկական սարքավորումների համատեղ ձեռնարկություն հիմնելու գաղափարը՝ հայկական կողմն այդ նախագիծը համարել է միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորություն։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը, ում անունը իրանական թերթը չի նշում, անդրադառնալով 2022 թվականի առաջին 5 ամիսներին արձանագրված փոխադարձ առևտրի 33 տոկոս աճին, ողջունել է Երևանում Իրանի առևտրի կենտրոնի հիմնադրումը և խնդրել է Հայաստան ուղարկել գործարարների և դեղագործների պատվիրակություններ՝ իրենց գործընկերների հետ ծանոթանալու համար։

Նմանատիպ նյութեր