211652_close_icon
views-count1528 դիտում article-date 15:11 26-07-2022

Անկարան կարծում է, որ Մոսկվան կկատարի Ստամբուլի համաձայնագրի պայմանները

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան կարծում է, որ Մոսկվան կկատարի Ստամբուլի համաձայնագրի պայմանները՝ արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները չեղարկելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ:  Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նրա խոսքով, իրականացման փուլում լինելու է շատ դժվար, քրտնաջան աշխատանք:

«Չնայած էմբարգոյի կամ պատժամիջոցների բացակայությանը՝ ռուսական հացահատիկն ինչ-ինչ պատճառներով չէր կարող արտահանվել, և այս համաձայնագիրը բխում է նաև Ռուսաստանի շահերից: Մենք կարծում ենք, որ Մոսկվան կկատարի այդ համաձայնագրի պայմանները», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր