211652_close_icon
views-count944 դիտում article-date 14:44 26-07-2022

Հունգարիան կստանա 44 նոր Leopard 2A7 տանկ

Հունգարիան կստանա 44 նոր Leopard 2A7 տանկ, որոնց առաջին մատակարարումը կժամանի hաջորդ տարի հունիսին։ Այս մասին հայտարարել  է Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ Բոբրովնիցկին։

Նա նշել է, որ Հունգարիան արագացնում է իր զինված ուժերի արդիականացումը «ներկայիս իրավիճակի լույսի ներքո»։ Սալայ Բոբրովնիցկին հիշեցրել է, որ  կառավարությունը վերջերս ստեղծել է պաշտպանության հիմնադրամ՝ «չնայած պատերազմի ժամանակաշրջանում ինֆլյացիային եւ համաշխարհային տնտեսական դժվարություններին», հաղորդում է Daily News Hungary-ը։

Նմանատիպ նյութեր