211652_close_icon
views-count1279 դիտում article-date 13:29 26-07-2022

Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կվերսկսվի առաջիկա օրերին. ՄԱԿ

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կվերսկսվի առաջիկա օրերին, միաժամանակ դատապարտելով ռուսական կողմի հարվածը՝ հասցված Օդեսա նավահանգստային քաղաքին պարենի մատակարարումները վերսկսելու պայմանավորվածությունից ժամեր անց: Հաղորդում է «Ազատությունը»։

Հացահատիկի արտահանումը կիրականացվի Օդեսայից և Սև ծովի երկու այլ նավահանգիստներից, հայտնել է ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հաքը։ «Մենք պետք է համոզվենք, որ ստեղծված են բոլոր պայմանները նավերի անվտանգ տեղաշարժի համար», - հավելել է նա։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման պայմանագրերում ոչինչ չի արգելում Մոսկվային շարունակել «հատուկ ռազմական գործողությունը»՝ ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքները և այլ ռազմական օբյեկտներ։

Ռուսաստանը հայտարարել է, որ իր հրթիռային հարվածները Օդեսայի ռազմական օբյեկտներին չպետք է ազդեն հացահատիկի արտահանումը վերսկսելու համաձայնագրի վրա:

Սպիտակ տունը շեշտել է, որ հարձակումը կասկածի տակ է դնում համաձայնագրին հավատարիմ մնալու Ռուսաստանի մտադրությունները:

Նմանատիպ նյութեր