211652_close_icon
views-count1266 դիտում article-date 23:59 25-07-2022

«Արսենալի» տնօրեն. Այս ակումբը ստեղծված է տիտղոսների համար

«Արսենալի» տեխնիկական տնօրեն Էդու Գասպարը ներկայացրել է թիմի նպատակները:
 
«Մենք պետք է շարունակենք ուժեղացնել թիմը: Պետք է ամեն տարի դրա վրա աշխատել և դառնալ ավելի ու ավելի ուժեղ: Եվ միշտ պետք է մտածել հաղթանակների մասին: «Արսենալը» նրա համար է ստեղծված, որ հաղթի, այդ իսկ պատճառով պետք է մտածել, թե ինչպես դրան հասնել:
 
Մենք նախատեսում ենք տեղ զբաղեցնել ԱՊԼ-ի թոփ-4-ում: Պետք է իրատես լինել, ընդ որում, որքան շուտ, այնքան՝ լավ: Ինչո՞ւ ոչ:
 
Ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ կարող մտածել, բացի՝ տիտղոսներ նվաճելուց», ասել է բրազիլացին:

Նմանատիպ նյութեր