211652_close_icon
views-count671 դիտում article-date 23:59 25-07-2022

Գարի Նևիլ. Դե Յոնգը պետք է դատի տա «Բարսելոնային»

Ֆուտբոլային մեկնաբան Գարի Նևիլի կարծիքով, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգտ պետք է դատի տա ակումբին:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին հոլանդացուն խնդրել էր աշխատավարձը կրճատել գրեթե կրկնակի:
 
«Դե Յոնգը պետք է «Բարսելոնայի» դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը քննարկել և բոլոր խաղացողները պետք է աջակցեն նրան: Այն, որ ակումբը միջոցներ է ծախսում նոր խաղացողների համար՝ միևնույն ժամանակ ամբողջությամբ չվճարելով նրանց աշխատավարձերը, ովքեր պայմանագիր ունեն. դա անբարոյական է և խախտում է հանդիսանում:
 
FIFPro-ն պետք է բոլոր ուժերը ներդնի, որպեսզի դադարեցնի նմանատիպ ձեռառնոցին», ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը:

Նմանատիպ նյութեր