211652_close_icon
views-count27549 դիտում article-date 10:20 25-07-2022

Խոշոր հրդեհ Երևանում․ ГАЗель-ը վերածվել է մոխրակույտի․ Mazda-ն ու Chevrolet-ը մասամբ ջերմահարվել են․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված ավտոմեքենայի գազաբալոնը պայթել է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 1 հրշեջ- փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։

Պարզել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե թիվ 3 շենքի բակում, այլ թիվ 9։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով կանխել են Հովհաննես Ավետիսյանին պատկանող ГАЗель մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, դեպքի վայրից հեռացրել են Արսեն Գևորգյանին պատկանող Mazda մակնիշի և Սամվել Մկրտչյանին  պատկանող Chevrolet Groove մակնիշի ավտոմեքենաները։ 

Հրշեջները մարել են կրակը, սակայն ГАЗель-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ  Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Զոհրաբյանն ու Սպարտակ Պողոսյանը։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ում առաջացած կրակի հետևանքով ջերմահարվել են Mazda-ն ու Chevrolet-ը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր