211652_close_icon
views-count2582 դիտում article-date 23:30 24-07-2022

Արդյո՞ք պետությունը պատշաճ վերահսկում է հակածխախոտային օրենքի կատարումը. Հակոբ Կարապետյան

Հարգելի պարոն Թորոսյան, գիտեմ, որ հակածխախոտային օրենքի անկեղծ ջատագովներից եք եղել։ Ո՞նց եք կարծում՝ օրենքի ընդունումից հետո այն արդյունավե՞տ է աշխատում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Fip.am-ի գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը:

«Արդյո՞ք պետությունը պատշաճ վերահսկում է օրենքի կատարումը, արդյո՞ք ընդհանրապես մարդիկ հավատում են, որ էս ամեն ինչը լուրջ է։

Ըստ Ձեզ, սննդի օբյեկտների մոտավորապես քանի՞ տոկոսն է հետեւում օրենքին, հատկապես՝ բաց վայրերում։ Ի՞նչ բացթողում կա, ի՞նչ է պետք ավելի արդյունավետ լինելու համար։

Շնորհակալ կլինեմ, եթե էստեղ պատասխանեք։ Եթե ոչ, ընտրեք Ձեզ հարմար հարթակ ու ձեւաչափ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր