211652_close_icon
views-count2126 դիտում article-date 18:31 24-07-2022

Իսկ այն ժամանակ մենք, իրոք, և´ ուժեղ էինք, և´ վճռական. Սենոր Հասրաթյան

1993-ի հունիսին էր կարծեմ, երբ ՀՀ առաջին նախագահը ժամանեց Ստեփանակերտ և Արցախի իշխանություններին <<առաջարկեց>> զորքերը դուրս բերել ընդամենը երկու ամիս առաջ մեր կողմից ազատագրված Քարվաճառից, քանի որ, ինչպես ինքն էր <<հիմնավորում>>՝ միջազգային ուժերն են այդպես պահանջում...

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Այդ հանդիպումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 23-ին, հակառակ <<միջազգային ուժերի պահանջի>>,՝ Արցախի զինված ուժերի կողմից ձեռնարկված փայլուն ռազմագործողության արդյունքում վնասազերծվեց Աղդամի թշնամական ռազմակայանը՝ երբեմնի հայկական Ակնան, իսկ ապա՝ հաջորդաբար Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը և... և աշխարհն այս ամենը տեսավ ու լռեց... Լռեց, որովհետև լինում են պահեր, երբ աշխարհը լռելով է հարգում ուժեղներին...

Իսկ այն ժամանակ մենք, իրոք, և´ ուժեղ էինք, և´ վճռական...

Հ.գ.- Այս տողերը գրել էի երեկ, բայց ոչ հանրայնացնելու տրամադրվածությամբ... Իսկ այսօր, այդուհանդերձ, թեկուզ ուշացումով, որոշեցի հրապարկել,...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր