211652_close_icon
views-count902 դիտում article-date 23:37 23-07-2022

Ռիշի Սունակն իրեն աութսայդեր է անվանել բրիտանական վարչապետի պաշտոնի համար մրցավազքում

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն իրեն որպես աութսայդեր է դիրքավորում պահպանողականների շրջանում առաջնորդության մրցավազքում՝ պնդելով, որ «այնտեղ գտնվող ուժերը» ցանկանում են, որպեսզի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հաջորդ վարչապետ դառնա, գրում է The Guardian-ը։

Մարգարեթ Թետչերի հայրենի քաղաքում՝ Լինքոլնշիրում ելույթի ժամանակ Սունակն ասել է. «Մի՛ կասկածեք՝ ես աութսայդեր եմ» և ենթադրել է, որ Պահպանողական կուսակցության իշխանությունները ցանկանում են, որպեսզի այդ մրցավազքը «թագադրում» դառնա Թրասի համար:

Ընդ որում, Սունակն անուններ չի նշել, սակայն կրկնել է, որ ֆավորիտ չէ։ Նա նշել է, որ Բրիտանիան «չպետք է կորցնի կարեկցանքը, այլ պետք է ավելի կոշտ լինի»։ Նա նշել է նաև, որ «կպայքարի գնաճի դեմ և կիջեցնի այն»:

Նմանատիպ նյութեր