211652_close_icon
views-count1018 դիտում article-date 21:43 23-07-2022

Արտակ Բեգլարյանը ընդունել է սփյուռքյան «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության  պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 23-ին ընդունել  է սփյուռքյան «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի գլխավորությամբ: Տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական նախարարը կարևորել է հիմնադրամի կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացրած աշխատանքները և նշել. 

«Պետության և բարեգործական կազմակերպությունների միջև ներդաշնակ փոխգործակցությունն առաջնահերթորեն պայմանավորում եմ կարիքների գնահատման և առավել ուղղորդված ու թիրախային գործունեություն ծավալելու մեջ: Կառավարությունը այս առումով վճռական է տրամադրված և պատրաստ է արդյունավետ համագործակցություն ունենալ»:

Իր հերթին Փիթեր Աբաջյանը շնորհակալություն է հայտնել Ա.Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ուղղությունները, որոնք միտված են  պատերազմի հետևանքների հաղթահարմանն ու կենսական նշանակության այլ հարցերի լուծմանը: 

Հանդիպման վերջում կողմերը մտքեր են փոխանակել համայնքներում կարողությունների հզորացման, կրթության և զբաղվածության վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր