211652_close_icon
views-count1231 դիտում article-date 21:01 23-07-2022

Շատ բան կա խոսելու. ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ. Արթուր Թովմասյան

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է  հղել Հայաստանի խորհրդարանականներին, որում մասնավորապես ասվում է․

«Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։

Արցախի Հանրապետությունում  ներքաղաքական,կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք   հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։

Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ,որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։

Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին  հրավիրում եմ   Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»։

Նմանատիպ նյութեր