211652_close_icon
views-count1248 դիտում article-date 20:46 23-07-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Օդեսայի հրթիռակոծությունները

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն Օդեսայի վրա հրթիռային հարձակումների մասին։

«Գլխավոր քարտուղարը միանշանակ դատապարտում է ուկրաինական Օդեսա նավահանգստի վրա այսօրվա հարձակումների մասին լուրերը։

Երեկ բոլոր կողմերը համաշխարհային հարթակում հստակ պարտավորություններ ստանձնեցին՝ ուկրաինական հացահատիկի եւ դրա հետ կապված ապրանքների անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներ ապահովելու համար։ Այդ ապրանքները կարեւոր նշանակություն ունեն՝ պարենային գլոբալ ճգնաժամը լուծելու եւ ամբողջ աշխարհում միլիոնավոր կարիքավոր մարդկանց տառապանքը մեղմելու համար: Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի կողմից պարտավորությունների լիարժեք կատարումը պարտադիր է»,- ասված է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերն այսօր հայտարարություն են տարածել ահազանգելով, որ «Հակառակորդը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարձակվել է Օդեսայի առևտրային նավահանգստի վրա, երկու հրթիռ խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, երկուսը խոցել են նավահանգստի ենթակառուցվածքը»։  

Նմանատիպ նյութեր