211652_close_icon
views-count1734 դիտում article-date 14:54 23-07-2022

Գերմանիայի արտգործնախարարը վրդովված է Պուտինի և Էրդողանի համատեղ լուսանկարից Թեհրանում

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքը Bild-ին տված հարցազրույցում քննադատել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների համատեղ լուսանկարը Թեհրանում։

«Այն, որ այդ լուսանկարում Թուրքիայի նախագահն է, մեղմ ասած, մարտահրավեր է»,- ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան «զանգվածային ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային»:

«Ահա թե ինչու է այդ լուսանկարն ինձ համար առավել քան անհասկանալի, հատկապես՝ ՆԱՏՕ-ի անդամի տեսանկյունից։ Թեհրանի հանդիպումը պարզ դարձրեց, թե որքան կարեւոր է, որպեսզի մենք միասին լինենք թանկ գործընկերների հետ, ովքեր ոչ միայն հավատում են միջազգային կանոններին, այլ նաեւ պաշտպանում են դրանք։ Մյուսները, ովքեր չէին կիսում մեր արժեքները, նույնպես կասկածում էին»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Նմանատիպ նյութեր