211652_close_icon
views-count18750 դիտում article-date 10:01 23-07-2022

Ավտովթար Արարատի մարզում․ 43-ամյա վարորդը Nissan-ով հայտնվել է ձորում և բախվել բետոնե էլեկտրասյանը․ նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ օպերատիվ են գործել բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում 43-ամյա Կարո Պետրոսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Զանգակատուն-Լանջառ ավտոճանապարհին Լանջառ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Պետրոսյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Արարատի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր